Հասարակություն

Վարչապետը ծանոթացավ «Թումո» արտադպրոցական կենտրոնի գործունեությանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 2011թ Աջափնյակ վարչական շրջանում  Թումանյանի այգու հարևանությամբ բացվել է  Թումո արտադպրոցական կենտրոնը, որտեղ 12-18 տարեկան դեռահասներն անվճար սովորում են անիմացիա, համակարգչային խաղերի ստեղծում, կայքերի մշակում։ Կենտրոնը կառուցվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այսօր կենտրոն է այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կենտրոնում վարձակալական հիմունքներով աշխատում է «Մենթր գրաֆիկս  դիվելոմենթս սերվիսը»։ Կորպորացիան աշխարհի առաջատար ընկերություններից է էլեկտրոնիկայի ու ծրագրային ապահովման լուծումերի ուղղվածությամբ, տրամադրում է արտադրություն, մասնագիտական խորհրդատվություն: 
2008թ հուլիսին «Մենթր գրաֆիկսն» իր ներկայացուցչությունն է հիմնել նաև Հայաստանում՝ գնելով «Պոնետ սոլյուշնս» ընկերությունը։ «Հինգ տարիների ընթացքում մենք բավականաչափ ընդլայնվել ենք, 45 աշխատողից մեր թվաքանակը դարձել է 120 և մեր մոտ այդ ընթացքը շարունակական բնույթ է կրում։ Հուսով եմ, որ կկարողանանք  ավելի շատ մարդ ընդունել աշխատանքի: Մենք աշխատանքի ենք ընդունում ուսանողների, վերապատրաստում ենք նրանց, որպեսզի կրթական համակարգում որոշակի փոփոխություններ անենք, և պատրաստենք Հայաստանի համար բարձր մակարդակի ճարտարագետներ»,- ասում է «Մենթր գրաֆիկս  դիվելոմենթս սերվիս»- ի գործադիր տնօրեն Իրինա Դումանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button