Հասարակություն

«Ոսկե բանալի» ֆինանսների նախարարությանը, «Ժանգոտ բանալին»՝ ԱԺ- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» 

Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է։ Տոնի առթիվ  Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր արդեն տասնմեկերորդ անգամ  հրապարակել է «Ոսկե բանալի»  ու «Ժանգոտ կողպեք»  մրցանակաբաշխության արդյունքները:  2013 թ ամենաբաց ու թափանցիկ գերատեսչությունը  ՀՀ ֆինանսների նախարարությունն է, իսկ հակառակ նրան, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է հենց ԱԺ- ում, այդուհանդերձ նույն օրենքի պահանջները ամենավատը հենց ԱԺ-ն է կատարել։

Այս մրցանակաբախության  թիրախում պետական գերատեսչություններն են, որոնցից  ԻԱԿ- ը փորձում է տեղեկատվություն ստանալ: Նրանց մի մասը տրամադրել է, մի մասն ընդհանրապես հրաժարվել է, գերատեսչությունների մի խումբ էլ  պարզապես զավեշտալի պատասխաններ է տվել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ասում է, որ «Խորամանկ» կազմակերպությունների թիվն է ավելացել, նախորդ տարիներին եթե բավականին բարձր էր անպատասպան թողած գերատեսչությունների  թիվը, ապա այժմ զարմանալիերն նվազել է անպատասխան թողած գերատեսչությունենրի թիվը. Բայց դա նվազել է ոչ թե ի հաշիվ ի լիրաժեք պատասխանների, այլ ի հաշիվ խորամանկ, անհիմն, մարդկանց շփոթեցնող, այլ ճանապարհ ցույց տվողների։ 

2013 թ. ամենաբաց ու թափանցիկ գերատեսչությունը  ՀՀ ֆինանսների նախարարությունն է:  Հատկանշական է, որ այս մեկ տարվա ընթացքում այս գերատեսչությունը երկու նախարար ունեցավ: Վաչե Գաբրիելյանին փոխարինեց Դավիթ Սարգսյանը: Նրանք երկուսն էլ ներկա էին մրցանակաբաշխությանը։ «Այս գործում շատ մեծ լումա են ունեցել մեր նախարարության բոլոր աշխատակիցները , ինչպես նաև նախարար Վաչե Գաբրիելյանը»,- ասաց ներկայիս նախարար Դավիթ Սարգսյանը։

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլենկտրոնային www.e-regiztr.am կայքէջը, տեղեկավտության ազատության հիմնահարցերն ամենակտիվ լուսաբանել է www.panorama.am կայքէջը, «Ոսկե բանալի» ստացավ նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Վերջինիս ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ի դեպ, մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավաբանը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն է։

ԻԱԿ-ը  երկու հատուկ դրական մրցանակներ նույնպես պատրաստել էր։ Դրանցիցի մեկը շնորհվեց կառավարության աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի գործողությունենրի պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Մեկ այլ հատուկ  դրական մրցանակ էլ շնորհվեց  ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ 2013թ տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին ու լիարժեք պատասխաններ տալու համար:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեց, թե ինչպես էր պատգամավոր Հրանուշ Հակոբյանը, «2001-2003 թթ Շուշան Դոյդոյանի, Աշոտ Մելիքյանի, Բորիս  Նավասարդյանի և ազատության համար մյուս մարտնչողների հետ միասին մենք մշակեցինք «Տեղեկատվության ազատության» մասին ու «Մամուլի մասին» օրենքները, մենք բառերը, որ գրում էինք, ես կարծում եմ, որ դա ուղղակի երազանք է: Բայց այսօր դա իրականություն է  դարձել»։

Դրական մրցանակներ ստացած գերատեսչությունենրի ղեկավարները մրցանակաբաշխությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: կառավարության ղեկավարն ընդգծեց, որ հասարակական կազմակերպությունների հետ հետևում են, թե ՏՏ-ում ինչ զարգացումներ են տեղի ունենում:

«Ժամանակակից աշխարհը նորագույն հնարավորություններ է ստեղծում տեղեկատվության տրամադրման համար և մեր  քաղաքացիների համար բացառիկ հնարավորություն  է վերահսկելու իշխանություններին»,-  ասաց վարչապետը՝ շարունակելով,- Դա նշանակում է, որ իշխանությունները պարտավոր են օգտվելով այդ հնարավորություններից իրենց գործունեության մեջ լինել բաց և թափանցիկ, իսկ հասարակությունը հնարավորություն ունի այդ տեղեկատվությունը վերլուծել, պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, պահանջել պատասխաններ այն հարցերին, որոնք այսօր գտնվում են հանրության ուշադրության կենտրում»։

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը՝ «Ժանգոտ կողպեքը» որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվեց՝ 2013թ ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝ քաղաքաշիության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին ու «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին: «Երբ ԻԱԿ նախարարությունից (քաղաքաշինության. խմբ.) խնդրել է գերատեսչության կարիքների համար ներկայացնել գնումների պայմանագրերը, նախարարությունը պատասխանել է, որ դրանք առևտրային գաղտնիք են՝ առանց իմանալու, որ այդ պայմանագրերը արդեն իսկ տեղադրված են www.e-gov.am կայքում»,- ասում է ԻԱԿ- ի փորձագետ Լիանա Դոյդոյանը։

Ամենադանդաղ պատասխանող մարմինը Երևանի քաղաքապետարանն է, ամենափակ գերատեսչությունը՝ ՀՀ ԱԺ- ն: 

Ցուցադրել ավելի
Back to top button