Հասարակություն

Նախարար Նալբանդյանի նյույորքյան հանդիպումները

Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26- ին մասնակցել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Քննարկվել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում  Էդվարդ Նալբանդանը վարել է Նյու Յորքում տեղի ունեցած ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Քննարկվել են Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն է քննարկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ժամանակ։

Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի  արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ քննարկել է  2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ ստորագրել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարությունը, Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ ներկայացվել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button