Հասարակություն

Միսակ Մարտիրոսյանն ազատվեց դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ այսօր կայացած նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ։ Մարտիրոսյանին կասկածում են աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Նախօրեին Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել էր։

Ցուցադրել ավելի
Back to top button