ԿարևորՏնտեսական

Մաքսային բարեփոխումները, ամերիկյան փողերն ու հայ գործարարները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մաքսային բարեփոխումները Հայաստանում նոր փուլ են մտել և շարունակվում են մի քանի ուղղություններով՝ սահմանային անցակետերի արդիականացումից մինչև ուսուցման ծրագրեր ու գործարար միջավայրի բարելավում՝ պարզեցվող ընթացակարգերով: Իր հերթին «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրից խոստանում են առաջիկա օրերին ոլորտին վերաբերող  օրենսդրական փոփոխությունների առաջարկ ուղարկել կառավարությունը։ Այսօր Երևանում «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողով են գումարել ԱՄՆ ՄԶԳ  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրն ու ԱՄՆ առևտրի պալատը։

«Ինչ շահ ունի իր երկիրը՝ աջակցելու  Հայաստանին, բարելավելու գործարար միջավայրն   ու  տնտեսական աճ ապահովել»,- այս հարցը  վերջերս անընդհատ տալիս են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին։ Դեսպանն այսօր անկեղծացավ` «ինչ անում ենք` Հայաստանի և հայ ժողովրդի համար ենք անում, որպեսզի տնտեսական աճ, աշխատատեղեր ապահովեն  հայ ժողովրդի համար»։

Անդրադառանալով  Հայաստանի անդամակցությանը Մաքսային Միությանը՝ Ջոն Հեֆֆերնը նկատեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Առևտրի համաշխարհային կազմակեպության անդամ և պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ ի շահ բոլորի բիզնեսների ու բարեփոխումների»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովի  ավարտից հետո հայտնվցեց լրագրողների ուշադրության  կենտրոնում հայտնեվեց։ Արդյո՞ք իրականացվող մաքսային բարեփոխումները չեն հակասում Մաքսային միության  սկզբունքներին, եւ որքանով է նպատակահարմար օրենսդրությունը հարմարացրելՄՄ-ին,բայց  բարեփոխումներն իրականացնել  Արևմուտքի աջակցությամբ։ «Մենք  բարեփոխումները քավորությամբ չենք իրականացնում,այլ համապատասխանեցնում  ենք մեր օրենսդրությունը և` ՄՄ և`  ԵՄ այն դրույթների հետ,որոնք հակասությունների մեջ չեն»,- ասաց։

Տեղեկացնեն, որ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ Կարգավորիչ  գիլյոտինը,  մաքսային ընթացակարգերի բարեփոխումներ է կատարում Հայաստանում: Կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանն տեղեկացրեց, որ   10 օրից մաքսայինի ոլորտի վերաբերող  առաջարկների փաթեթը կհանձնեն կառավարությանը: Նրանում ընդգրկված  են փաստաթղթեր, որոնք կապված են Մաքսային միության հետ։

Որքանո՞վ է նպատակահարմար, որ Արևմուտքի ֆինանսական միջոցներով է Հայաստանն  օրենսդրությունը  համապատասխանեցնում Մաքսային միության չափանիշերին։ «Ո՞ր Արևմուտքը, էս ծրագրով ամերիկացիներն են, որ Եվրամիութան անդամ չեն: Իրականում եվրոպական փողեր ենք օգտագործում և  ոնց որ թե շարունակելու ենք օգտագործել: Մեզ վրա դա չի անդրադարձել»,- ասում է Արմեն Եղիազարյանը։ Նա նշեց նաև, որ Մաքսային միության փաստաթղթերը, որոնք իրենք նայել են,  բավականին որակյալ փաստաթղթեր են և մշակված են  միջազգային փորձի հիման վրա։

Իսկ ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ իրենք  հեռու են  այն տեսակետից, թե Հայաստանում մաքսային ոլորտում կոռուպցիոն ռիսկերը վերացված են։ «Պարզապես՝ իրականացնում ենք հետևողական քայլեր, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի: Օրինակ՝ մաքսային բրոքերների ինտիտուտի ներդրման արդյունքում ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրումների ծավալն էականորեն աճել է: Դա նշանակում է, որ մինչև այդ չէր հայտարարագրվում ինչ-ինչ հարաբերությունների հետ կապված, հիմա սկսել է հայտարարագրվել: Ի՞նչ է սա, կոռուպցիոն ռիսկի նվազո՞ւմ է, իհարկե այո»։

Իսկ արդյո՞ք ՊԵԿ- ում իրականացած բարեփոխումների արդյունքները գործարարների համար տեսանելի՞ են,  թե՞ ոչ։ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ով պաշտպանել մի քանի գործարաների շահերը նշում է, որ ՊԵԿ ասում են, թե էլեկտրոնային փաստաշրջանառության անցնելով՝ թափանացիկ ենք աշխատելու։ «Բայց այդ ամեն ինչի տակ մեկ ուրիշ բան կա թաքնված: Ասում են՝  կրկնակի ստուգում  չեն անելու, ու այն պետք է լինի բացառապես վարչապետի հրամանով, բայց մեր մոտ կրկնակի ստուգում ամենուրեք լինում է: Փաստորեն՝ ցանակացած քննիչ հավասարազոր է վարչապետին:  Կամ ասում են հարկայինում ամեն ինչ լավ է, բայց մենք համատարած դատեր ենք հարուցում։ Վերցերք 2013-2015 թթ գրված հարկային բարփոխումների ազգային ծրագիրը։ Ես նայեցի, մինագամից ասացի, որ ռայկոմի աշխատող պետք է լինի, քանի որ մեջը գրած է բռնել, ջարդել, փշրել, վերջը՝ նստեցնել»։

Եվ վերջում հարց, որը միշտ տալիս են լրագրողներ ՊԵԿ աշխատակիցներին. հնարավո՞ր է արդյունավետ պայքարել ոլորտում առկա կոռուպցիայի դեմ, երբ ՊԵԿ նախագահն ու համակարգի մի շարք աշխատողներ  գործարար հետաքրքրություններ ունեն։ «Չարչրկված, մտացածին և մի քանի անգամ կրկնված հարց է։ Մենք բիզնեսով չենք զբաղվում: Մենք ասելով՝  ի նկատի ունեմ համակարգի աշխատողներին և մեր ղեկավարին»,- պատասխանեց Վախթանգ Միրումյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button