Սպորտ

Ճապոնիան Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժածներին լրացուցիչ 60 մլն դոլար կտրամադրի

Ճապոնիան 60 մլն դոլարի լրացուցիչ մարդասիրաական օգնություն կհատկացնի Սիրիային և նրա հարևան արաբական երկրներին, հայրարարել է վարչապետ Սինդզո Աբեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ամբիոնից:

«Մենք մտադիր ենք ցույց տալ մարդասիրական օգնությունը հակամարտությունը կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքերին զուգահեռ, առաջին հերթին «Ժնև-2» խորհրդաժողովի շրջանակներում: Ճապոնիան կշարունակի աշխատել այն տարածքներում, որոնք գտնվում են ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ, և որտեղ դժվար է միջազգային հանրությանը մարդասիրական օգնություն հասցնել»,-ասել է Աբեն: Նա նշել է, որ իր երկիրը այդ շրջաններ կուղարկի բժշկական օգնություն, անհրաժեշտ սարքեր:

Ցուցադրել ավելի
Back to top button