ՍպորտՔաղաքական

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանի ցանկացած որոշում, ասում դեսպան Ռենոն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը պարզ է. ցանկացած ձևաչափ, ցանկացած ոլորտ, որոնք միտված պետք է լինեն Հայաստանի և Եվրամիության կապերի մերձեցմանը, ցանկալի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ «Ֆրանսիան  մնում է Հայաստանի կողքին՝ օժանդակելու երկրին  ցանկացած որոշման կայացման գործում»,- ասել է նա լրագրողներին, որոնք դեսպանատուն էին հրավիրված Նիցցայում կայացած ֆրանկոֆոնյան 7-րդ խաղերի արդյունքները ներկայացնելու համար։

Սեպտեմբերի 5-16-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացել են ֆրանկոֆոնյան 7-րդ խաղերը: 54 երկրների ցանկում Հայաստանի ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը:  Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Չորս տարին մեկ անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր երկրորդ անգամ և առաջին անգամ ֆրանկոֆոնիայի միջազգային կազամակերպության լիիրավ անդամի կարգավիճակով:

Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված խաղերից հայ մարզիկները վերադարձել էին երեք արծաթե, երեք բրոնզե մեդալներով։ Ֆրանկոֆոնյան խաղերի 7 մարզաձևերից հայ մարզինկերն այս անգամ մրցում էին հինգ մարզաձևերում` ազատ ոճի ըմբշամարտ, թենիս, ձյուդո, հեծանվային սպորտ, ատլետիկա: Հայ մարզիկներին հաջողվել է նվաճել երեք ոսկե և երեք բրոնզե մեդալ։

Ամփոփելով ֆրանկոֆոնյան 7-րդ խաղերի արդյունքները Յուրի Վարդանյանը նշեց, որ դիմելու է խաղերի կազմակերպիչներին, որպեսզի ավելացնեն մարզաձևերի թիվը, ինչն ավելի դիտարժան կդարձնի այս միջոցառումը։ Նախարարի առաջարկությունը ողջունեց նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Վերջինն իր խոսքում նշեց, որ որպես Ֆրանկոֆոնյան 7-րդ խաղերի կազմակերպիչ երկիր Ֆրանսիան կարևորում էր Հայաստանի մասնակցությունը։

Ֆրանկոֆոնյան խաղերի առանձնահատկոըթյունն այն է, որ սպորտայինից բացի ունի նաև մշակությանի բաղադրիչ: Այս ոլորտում ֆրակոֆոնյան 7-րդ խաղերում Հայաստանը ներկայացնում էին չորս մասնակիցներ` գրականագետ Շուշանիկ Թամրազյանը, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը, քանդակագործ Մելիք Շահնազարյանը, նկարիչ Աշոտ Գրիգորյանը եւ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»  գործակալության Հայաստանի թղթակից Տիգրան Լիլոյանը: 54 երկրների ցանկում Հայաստանի ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը։

Back to top button