Միջազգային
Օբաման չի հրաժարվել Ռոուհանի հետ հանդիպելու մտքից


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվել իր իրանցի պաշտոնակցի՝ Հասան Ռոուհանիի հետ հանդիպելու ցանկությունից, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ ամերիկյան կողմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում էր առաջարկել իրանցիներին, սակայն մերժում էր ստացել:
Սպիտակ տան ներկայացուցիչները պարզաբանել էին, որ Ռոուհանիի մերժումը կապված է Իրանի ներքաղաքական կոնյուկտուրայի հետ: Նման կարծիք էր հայտնել նաև «Հիլ» թերթում իրանագետ Սյուզան Մալունին: Ըստ նրա՝ Ռոուհանին պետք է հաշվի առնի իրանական հասարակությունում եղած հակաամերիկյան տրամադրությունները: