Միջազգային

Քերին հաջող է համարում ՄԱԿ- ի ԱԽ մշտական անդամների հանդիպումը Պան Կի Մունի հետ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպումը գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ, որի ընթացքում քննարկվել է սիրիական քիմիական զենքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաջողությամբ է անցել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ պատասխանելով ԻՏԱՌ –ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:

Աշխատանքային ճաշին, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, մասնակցել են նաև Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները:

Back to top button