Միջազգային

Սենատը բյուջետային քննարկումներ կսկսի

ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկել է երկրի բյուջեի նախագիծը քննարկելու օգտին, ինչը, դիտորդների կարծիքով, Կոնգրեսին  և Սպիտակ տանը չի մոտեցնի մինչև հոկտեմբերի 1-ն անհրաժեշտ բյուջետային փոխզիջմանը: Սենատը քննարկման է դրել Ներկայացուցիչների պալատի օրինագիծը, որը նախատեսում է դաշնային իշխանությունների ֆինանսավորման դիմաց հրաժարվել առողջապահության բարեփոխումների ֆինանսավորումից։

Նախատեսվում , Սենատը օրինագիծը կվերադարձնի լրամշակման: Նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ կարգելափակի օրինագիծը, եթե այն ընդունվի Սեատի կողմից: Օրինագիծը Ներկայացուցիչների պալատում անցկացրել են ընդդիմադիր հանրապետականները, որոնք պահանջում են վարչակազմից ծախսերի կտրուկ կրճատում:

Ընդդիմությունը սպառնում է նաև չքվեարկել արտաքին փոխառությունների չափը մեծացնելու օգտին, որը տեսականորեն ԱՄՆ-ին կարող է կանգնեցնել դեֆոլտի վտանգի առջև արդեն հոկտեմբերի 17-ին: Կոնգրեսին և Սպիտակ տանը համաձայնության հասնելու համար մնում է մի քանի օր, այլապես ֆինանսական նոր տարում` հոկտեմբերի 1-ին դաշնային մարմինների ֆինանսավորումը կարող է ժամանակավորապես դադարեցվել:

Ցուցադրել ավելի
Back to top button