Պահանջատիրություն երկու մակարդակով՝ անհատական եւ համայնքային. Ցեղասպանության 100- պդ տարելիցին ընդառաջ


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արա Պապյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս, թե առաջ պետք է ոչ թե քաշենք պահանջատիրության, այլ՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերկանգնման մասին հարցը, քանի որ Հայաստանի իրավունքերը ամրագրվել են Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով։
Թուրքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ դեռ 2005 թ. թուրքական կադաստրը հայտարարեց գույքային փաստաթղթերը օսմաներենից ժամանակակից թուրքերենով թարգմանելու մտադրության մասին, սակայն այդ որոշումը կյանքի չկոչվեց։ Ավելին՝ ազգային անվտանգության ժողովը նամակ ուղարկեց, որում ասում էր, որ նման գործընթացը կխարխլի Թուրքիայի անվտանգութունը: Ըստ Սարգիա Հացպանյանի՝ առ այսօր կադաստրային այդ փաստաթղթերի վրա արգելանք է դրված, իսկ որոշման արդյունքում՝ նույնիսկ թուրքերի համար է դժվարացրել հողային վաճառքի հարցը։
Արա Պապյանը ողջունելի է համարում ազգային մակարդակով երկու Վեհափառների համատեղ հայտարարությունը, սակայն նշում է, որ հետևողական աշխատանք առ այսօր չի իրականացվել։ Մինչ գործնական քայլերին անցնելը՝ արեւելագետն առաջարկում է առաջին փուլում գրասենյակ բացել և անհատական մակարդակով հավաքագրում սկսել։