Քաղաքական

Պահանջատիրություն երկու մակարդակով՝ անհատական եւ համայնքային. Ցեղասպանության 100- պդ տարելիցին ընդառաջ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը տեղին է համարում թուրք վերլուծաբանների անհանգստությունը, որ հնարավոր է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթաց սկսվի: Վերջինս արդեն մատանշում է այն ուղիները, թե ինչպես  կարող է  սկսվել  սեփականության հետ վերադարձման գործընթացը։ «Այն կարող է կատարվել երկու մակարդակուվ՝ անհատական, երբ Արևմտյան Հայաստանի ժառանգներն ունեն իրենց պապերից փոխանցված վկայականները, և համայնքային, երբ  հայկական եկեղեցիներ ու բազմաթիվ ազգային կառույցներ ունեն գույքի սեփականություն»։

Արա Պապյանի խոսքով՝ Թուրքիայի  հետ հարաբերությունների մասին խոսելիս, թե  առաջ պետք է ոչ թե  քաշենք պահանջատիրության, այլ՝ ՀՀ տարածքային ամբողջականության  վերկանգնման մասին  հարցը, քանի որ Հայաստանի իրավունքերը  ամրագրվել են Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով։

Թուրքահայ ազատամարտիկ  Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ դեռ 2005 թ.   թուրքական կադաստրը հայտարարեց  գույքային փաստաթղթերը օսմաներենից ժամանակակից թուրքերենով թարգմանելու մտադրության մասին, սակայն այդ որոշումը կյանքի չկոչվեց։ Ավելին՝ ազգային անվտանգության ժողովը նամակ ուղարկեց, որում ասում էր, որ  նման գործընթացը կխարխլի  Թուրքիայի անվտանգութունը: Ըստ Սարգիա Հացպանյանի՝ առ այսօր կադաստրային այդ փաստաթղթերի վրա արգելանք է դրված, իսկ  որոշման արդյունքում՝  նույնիսկ թուրքերի համար է դժվարացրել հողային վաճառքի հարցը։

Արա Պապյանը  ողջունելի է համարում ազգային մակարդակով երկու Վեհափառների համատեղ հայտարարությունը, սակայն  նշում է, որ հետևողական աշխատանք առ այսօր չի իրականացվել։ Մինչ գործնական քայլերին անցնելը՝ արեւելագետն առաջարկում է առաջին փուլում գրասենյակ բացել և անհատական մակարդակով հավաքագրում սկսել։

Ցուցադրել ավելի
Back to top button