ԿարևորՄիջազգային

Մ. Սահակաշվիլի. ԽՍՀՄ նախկին հանրապետություններում գործում է ռուսական 5- րդ շարասյունը

Ռուսաստանը բոյկոտեց Սահակաշվիլիի ելույթը ՄԱԿ- ում
Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ ելույթն է սկսել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն ասել է, որ դա արվել է «ի նշան բողոքի այն գնահատականների, որոնք հնչեցրել է պրն. Սահակաշվիլին»,- հայտնում է «ուտրո.ռու»- ն։

Իսկ ՄԱԿ- ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սահակաշվիլիի ելույթը գնահատել է որպես ռուսատյացության եւ հակաուղղափառ բնույթի ցնդաբանություն։ «Հուրախույուն վրացական ժողովրդի, մոտ է այս մարդու քաղաքական կարիերայի ավարտը, որի հոգեբանական իրավիճակը պրոֆեսիոնալ գնահատականի կարիք ունի»,- ասել է Չուրկինը։

Մոսկվայի նպատակը ղարաբաղյան հակամարտության շարունակումն է
Սահակաշվիլին իր ելույթում անդրադառնալով Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերջին նախաձեռնություններին՝ մասնավորապես Եվրասիական միությանը, խոսել է նաեւ Հայաստանի մասին։ «Հայաստանին անկյուն են քշել, Մոլվովային շրջափակման ենթարկել, Ուկրաինայի վրա հարձակվում են, Վրաստանն օկուպացրել են։ Իսկ ինչո՞ւ, որովհետեւ հին կայսրությունը փորձում է վերականգնել նախկին սահմանները։ Ռուսաստանը շահագրգռված չէ հարեւան երկրների կայունությամբ»,- ՄԱԿ- ում ասել է Սահակաշվիլին։

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը բերում է Սահակաշվիլիի ելույթից այլ դրվածներ։ «Մտածում եք Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հակամարտությունում հաղթի՞։ Ոչ։ Դա Հայաստանին շատ կուժեղացնի եւ արդյունքում շատ կանկախացնի։ Թե՞ դուք կարծում եք հակառակը, որ Մոսկվան ցանկանում է Բաքուն հաղթի Երեւանին։ Ոչ, չի ցանկանում, որ ինչ- որ մեկը հաղթի այդ հակամարտությունում։ Հենց հակամարտությունն է նրա նպատակը, քանի որ ազգերին խանգարում է լինել անկախ եւ շրջափակում նրանց ինտեգրումը Եվրոպական Միությանը»,- ասել է Սահակաշվիլին։

Եվրասիական միությանն անդամակցելը հեշտ է. չկան սոցիալական, քաղաքական եւ տնտեսական չափանիշեր
Նա նշել է, որ «Եվրասիական միության գաղափարը Վլադիմիր Պուտինի՝ Եվրամիության այլընտրանքը եւ նրա նախագահական նոր ժամկետի հիմնական ծրագիրն է»։ «Եվրասիական միությունը հենվում է Եվրամիության դավանած հակառակ սկզբունքների վրա։ Այն սնվում է անհանդուրժողականությունից, որի գլխին կանգնած են ԿԳԲ- ի նախկին գործակալները, նպատակը՝ հին կայսրությունը վերականգնելն է։ Եվրասիական միությանը անդամակցելը հեշտ է՝ չկան ոչ մի սոցիալական, քաղաքական եւ տնտեսական չափանիշեր։ Գաղութ դառնալը շատ հեշտ է։ Միակ պահանջը՝ լինել պասիվ եւ միջակ»։

Աշխատում են Ռուսաստանի մունետիկները
Սահակաշվիլին զգուշացրել է որ Վրաստանում եւ նախկին խորհրդային մյուս հանրապետություններում աշխատում են «Ռուսաստանի մունետիկները, որոնք փորձում են սեւացնել Եվրամիությունն ու իր արժեքները»։

«Դա հինգերրդ շարասյունն է, որը կապում է Եվրամիությունը ընտանեկան արժեքների, ազգային ավանդույթների ոչնչացման, գեյերի եւ լեսբուհիների առաջմղման մեջ։ Տարօրինակ է, որ վերջին տարիներին եւ ամիսներին Թբիլիսիում, Կիեւում եւ Քիշնեւում մենք լսում ենք նույնը, Մոսկվայի դիրիժորությամբ նույն անճոռնի երաժշտությունը, մենք լսում ենք, որ մեր ավանդույթները ոչնչացնում են Արեւմուտքի ճնշման տակ, որ քրիստոնեական տոները կփոխվեն գեյ- շքերթների, որ եկեղեցիները կվերածվեն Դիսնեյլենդների»,- ասել է Սահակաշվիլին։

Ցուցադրել ավելի
Back to top button