ԿարևորՄիջազգային

Իրանի նախագահը մտադիր է 3-6 ասում միջուկային ծրագրի հարցում համաձայնության հասնել

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «Վաշինգթոն փոստ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է առաջիկա 3- 6 ամիսներին  միջազգային հանրության հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագիր կնքել։ Նա նշել է, որ միջուկային խնդրի կարգավորումը «կարող է մեկնարկային լինել» իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման գործընթացում։

Իրանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստել է առավելագույն թափանցիկության, որպեսզի համոզի Արեւմուտքին միջուկային իր մշակումների խաղաղ բնույթի հարցում։ Այսօր Իրանը ՄԱԿ- ի ԱԽ մշտական հինգ անդամների եւ Գերմանիայի հետ բանակցություններ է վարելու ուրանի հարստացման իր ծրագրի շուրջ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button