Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը վարույթ է հարուցել Երեւանի քաղաքապետի գործով


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը Թրանսփարենսի ինթերնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով, հայտնում են հակակոռուպցիոն կենտրոնից։
Հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները: