Միջազգային

Օբաման Սիրիայի եւ Իրանի մասին՝ ՄԱԿ- ի ելույթում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով, միաժամանակ  նաև հասկացրել է, որ ԱՄՆ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել:

Ինչպես սպասվում էր, Օբաման դարձյալ մեղադրել է Սիրիայի նախագահին քիմիական զենք կիրառելու մեջ և պահանջել է ՄԱԿ-ից պատժամիջոցներ նախատեսել Սիրիայի համար, եթե այդ երկիրը չհամաձայնի ազատվել քիմիական զենքից ԱՄՆ- ի և Ռուսաստանի վերջին  պայմանավորվածությունների համաձայն: «Անվտանգության խորհրդի բանաձևը պետք է կոշտ լինի, որպեսզի հաստատվի, որ Ասադի ռեժիմը պարտավորություններ ունի»,-ասել է Օբաման: Նրա խոսքով՝ բանաձևին չհետևելն անհետևանք չի կարող մնալ, սիրիական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում նաև անդրադարձել է Իրանի  միջուկային խնդրին, հայտարարելով, որ կարելի է իրանական միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար փորձել դիվանագիտական գործընթաց սկսել: «Մեր ճանապարհին շատ խոչընդոտներ կան, սական ես հավատում եմ այդ հարցի դիվանագիտական լուծմանը»,- ասել է Օբաման՝: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի ընտրած քաղաքական ուղին և նրանից «վճռական ու թափանցիկ գործողություններ է սպասում»:

Ցուցադրել ավելի
Back to top button