Միջազգային

Քենիայում հայտարարված է եռօրյա սուգ.Westgate- ն ազատվել է ահաբեկիչներից

Քենիայի նախագահ Ուխուրու Կենիատան երեքշաբթի օրը եռօրյա սուգ է հայտարարել մայրաքաղաք Նայրոբիում իրականացված ապաբեկչության 67 զոհերի հիշատակին։

Անցած շաբաթ օրը զինված մի խումբ հարձակվել էր Westgate առեւտրի կենտրոնի վրա։ Պատասխանատվությունն ստանձնել էր «Աշ Շաբաբ» խմբավորումը, որը կապեր ունի «Ալ Կաիդայի» հետ։ Ազատված 200 պատանդներից 175- ը բժշկական օգնություն է ստացել։

Քենիայի նախագահի խոսքով՝ հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է 5 ահաբեկիչ եւս 11- ը ձերբակալվել են։

Ցուցադրել ավելի
Back to top button