Հասարակություն

Փոխքաղաքապետը էական բարեփոխումներ է արձանագրել «Երեւան Ջուր»- ում

Երևանի քաղաքապետարանն էական բարեփոխումներ է գրանցել «Երեւան Ջուր» ընկերության աշխատանքում, այսօր հայտարարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը ընկերության պայմանագրային 7-րդ տարվա տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքների ներկայացման ժամանակ։ «Առանցքային ցուցանիշները, որով ընկերությունն ամփոփում է տարին, կարելի է համարել գոհացուցիչ՝ ջրամատակարարման որակի բարելավման, հոսակորուստների կրճատման, բաշխիչ ցանցի ֆիզիկական վիճակի բարելավման, արտադրվող ջրաքանակի սահմանների ծավալների ճշգրտման, ծառայությունների մատուցման, առևտրային հասույթի ձեռքբերման, վարչարարության առումներով. ձեռքբերումներն ակնհայտ են»,- ասել է Կամո Արեյանը։

Հաշվետվության ներկայացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս ընկերության տարեկան ցուցանիշները գոհացուցիչ է գնահատել։ Նշելով, որ ջրամատակարարման ոլորտի ֆրանսիական ընկերությունները միջազգային մեծ փորձ ունեն, դեսպանն ընդգծել է, որ բարձր ցուցանիշներ գրանցած ընկերությունն այդպիսով ստանձնում է ձեռքբերումները խորացնելու  պարտավորություն։

«Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել է, որ մայրաքաղաքն այսօր 60%-ով ապահովված է 23.5-ից ավելի ժամ ջրամատակարարմամբ, «ընկերությունը պայմանագրային 7-րդ տարում 2 մլրդ 302 մլն դրամի ներդրում է կատարել»։

Ցուցադրել ավելի
Back to top button