ԿարևորՀասարակություն

Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):

Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button