Հասարակություն

Հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում պայթել է ականի վրա

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը, խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ, գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում՝ ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

Ցուցադրել ավելի
Back to top button