ԿարևորՔաղաքական

«Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր». ՀՀ- ն ՄՄ- ին անդամակցում է ոչ թե ճնշման, այլ սառը հաշվարկի արդյունքում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ձեռնպահ է Մաքսային միությանն անդամակցելու  որոշումը հանրաքվեով կայացնելու գաղափարին։ Նա կարծում է, որ այս հարցում ավելորդ շտապողականության կարիք չկա: Ըստ Հարությունյանի՝ թեմային վերաբերող  վերլուծություններում մինչ այժմ գերակշռողը  ոչ թե բանականությունն է, այլ՝ զգացմունքայնությունը։ Հարությունյանն ասել է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը աներկբա է դաձնում Հայասատնի անվատնգության երաշխիքները, իսկ Եվրոպայի պատուհանը Հայաստանի համար առայժմ կիսաբաց է: Ըստ պատգամավորի ՝  դուռը լրիվ փակելը եվրոպացիներին էլ ձեռնտու չէ: Հենց  այդ համոզմունքով  նա կարծում է, որ նոյեմբերին Հայասատնի հետ Եվրամիությունը համագործակցության որևէ հուշագիր կստորագրի։

Արտաքին քաղաքական որևէ նախաձեռնություն չի կարող վտանգել երկրի անվտանգությունը կամ  վերածվել սպառնալիքի, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ու առաջարկում այս համատեքստում դիտարկել Եվրոպակա՞ն, թե՞ Մաքսային միություն այլընտրանքը։ Հարությունյանի վերլուծությամբ ՝ եվրոպական ինտեգրացիան Հայաստանի համար նախ և առաջ  տնտեսական համակարգը զարգացնելու հնարավորություն էր:  Մեր երկիրն այդ հնարավորությունից Ասոցացման համաձայնագրի միջոցով ցանկանում էր օգտվել և գնում էր դեպի այդ համալիր փաստաթղթի նախաստորագրում։ «Բայց զարգացումները, ցավոք, գնացին այնպես, որ այդ նոր հնարավորությունը մեզ համար սկսեց դառնալ սպառնալիքի աղբյուր»,- ասում է նա։

Զարգացումների ընթացքը, ըստ Հարությունյանի,  փոխեց ուժային և աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու Ռուսատանի այլևս բացահայտ հավակնությունը, ինչը պետք է կյանքի կոչվեր նախ և առաջ  հետխորհրդային տարածքում։ «Այսինքն, այս երկրկների  իր հետ լինել- չլինելու հարցը   Ռուսաստանի համար դառնում էր աշխարհաքաղաքական կարևորագույն խնդիր: Ընդ որում ՝ նույնիսկ աննշան կասկածը, որ  իր գործընկերներից որևիցե մեկը այլ խաղացողների, այլ ուժային կենտրոնների հետ համագործակցության ծրագիր ունի, նույնիսկ մշուշոտ ինտեգրման հեռանկարով, Ռուսատանի մոտ առաջացնում էր բացահայտ ջղաձգումներ»։

Ռուսաստնը, ըստ էության, սկսեց կասկածել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը նպատակ է հետապնդում  սեղմելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական  ազդեցության աշխարհագրությունը: Հենց այս մոտեցումն էլ , ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավորի, պայմանավորեց դեպքերի հետագա ընթացքը։ «Այստեղից էլ Ռուսաստանի վերաբերմունքը. Մոլդովայի, Ուկրաինայի նկատմամբ  առևտրային պատերազմի դե ֆակտո հայտարարություն։ Մեր նկատմամբ գործը վերլուծություններից այն կողմ չանցավ: Հիմնականում՝ ռուս վերլուծաբաններն էին խոսում, թե ինչ հնարավոր վտանգներ կարող են կախվել Հյաստանի գլխն՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» բանաձևով: Մենք սկսեցինք զգալ, որ հնարավոր են այլ զարգացումներ»,- ասում է նախկին վարչապետը։

Սա ոչ թե ճնշման, այլ սառը հաշվարկի արդյուքնում ծնված որոշում էր, ասում է Խոսրով Հարությանյանը՝ նշելով նաև, որ քաղաքական ցանկացած որոշում ունի իր գինը: Ռուսաստանի համար այդ գինը Կովկասում ԵՄ-ի դիվանագիտական հաղթանակը թույլ չտալն էր, Հայաստանի համար՝ անվտանգության երաշխիքների ամրապնդումը։ «Այո, այս հայտարարությունից հետո ինչ ուզում են ասեն, մի բան պարզ է. եթե Հայաստանը Ռուսատանի հետ մտնում է մի մաքսային տարածք, ապա նրա անկախությունը աներկբա է դառնում»։

Եվրոպայի պատուհանը Հայաստանի համար այժմ կիսաբաց է: Թե ինչքան կբացվի , կախված է մեզնից, ասաց Հարությունյանը:   Միաժամանակ՝ նշեց, որ գնդակը եվրոպացիների դաշտում է, կոնկրետ քայլերն ու որոշումները նրանցն են։ Ըստ պատգամավորի ՝  դուռը լրիվ փակելը եվրոպացիներին էլ ձեռնտու չէ, նաև այդ համոզմունքով՝ նա կարծում է, որ նոյեմբերին Հայաստանի հետ Եվրամիությունը համագործակցության որևէ հուշագիր կստորագրի։

Ցուցադրել ավելի
Back to top button