Միջազգային

Իրանը Մերձավոր Արեւելքի համար վտանգ չի ներկայացնում, ասել է նախագահ Ռոուհանին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել իր միջուկային ծրագրերի շուրջ: Նա ասել է, որ Իրանին պետք է հնարավորություն տրվի զարգացնել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով:

Իրանի նախագահը նաև հավելել է, որ իր երկիրը մերձավորարևելյան տարածաշրջանի համար վտանգ չի ներկայացնում, ընդհակառակը նպաստում է կայունությանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել խումբ՝ լուծելու համար Թեհրանի և Վաշինգտոնի տարաձայնությունները: Նաև հորդորել է ԱՄՆ Բարաք Օբամային չհետևել իր այն խորհրդականների խորհուրդներին, որոնք պնդում են տարաձայնությունները լուծել ռազմական ճանապարհով:

«Իրանի ազգային շահերից է բխում վերացնել մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում եղած բոլոր կասկածները», -հայտարարել է նախագահ Ռոուհանին՝ ավեզացնելո,- Ես ցանկանում եմ բարձրաձայն ու հստակ հայտարարել, որ հնարավոր է խաղաղ լուծել հարցերը»։

Back to top button