Հասարակություն

Դատական 19 կարգադրիչի մեղադրանք է առաջադրվել, եւս 2- ը՝ կասկածյալ են

ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգրավվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` Գլխավոր դատախազությունը ներկայացրել է գործով ներգրավված անձանց տվյալներն ու առաջադրված մեղադրանքները՝

1. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
3. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

4. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
5. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
6. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
8. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Ազատի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ:
9. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
10. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
11. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
12. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
13. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, ապա 2012թ. նոյեմբերից ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
14.  ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատ և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

15. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Մհեր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
16. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
17. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
18. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
19. 15.08.2013թ. որոշում է կայացվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կասկածյալներ Արտյոմ Ֆելիքսի Մամյանի և Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Back to top button