Սպորտ

«Գրանդ քենդի» գործարանում հրդեհը մարվեց

«Գրանդ Քենդի» գործարանի  ստվարաթղթի արտադրամասում հրդեհը մարվել է «Ռադիոլուրին» հայտնել է ԱԻՆ փրկարար վարչության  պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։ Թե ինչն է եղել  հրդեհի բռնկման  պատճառը դեռեւս հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ՝ այրվել է1800 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի հետեւանքով տուժողներ չկան:

Հրդեհի ահազանգը արտակարգ  իրավիճակների  նախարարությունն ստացել էր լուսադեմին։ Ոտքի էր հանվել մայրաքաղաքի ողջ հրշեջ տեխնիկան, քաղաքապետի հանձնարարությամբ դեպքի վայր էին  ուղարկվել նաեւ քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող հրշեջ մեքենաները, այնտեղ հսկողություն էին իրականացրել նաև ոստիկանությունն ու  շտապ օգնությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button