ԿարևորՔաղաքական

Այս այցն ապացուցում է մեր համագործակցության ռազմավարական մակարդակը, ասում է հույն գեներալը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջև Երեւանում սեպտեմբերի 25-ին ստորագրվեց ռազմական ոլորտում համագործակցության 2014թ.-ի ծրագիրը: Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում։ «Ինձ համար մեծ պատիվ էր, երբ մեր  պատվիրակությանը  ընդունեց ՀՀ նախագահը: Բացի դա՝  ես այսօր հնարավորություն կունենամ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Մեծ եղեռնում զոհվածների հիշատակը»,- ասաց նա։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/250913ZU.mp3

ՊՆ –ում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատորովը  դիմավորում է Հունասատանի ազգային պաշտպանություն գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին:  Գրեթե երկու ժամ տևած բանակցություններից  և համագործակցության հուշագրի ստորագրումից հետո Յուրի Խաչատորովն ու  Միխաիլ Կոստարակոսը հանդես եկան համատեղ հայտարությամբ:

Հայաստանի ԶՈւ ԳՇ պետը տեղեկացրեց, որ այսօր ստորագրված երկկողմ համագործակցության 2014 թ. ծրագիրը ներառում է 10- ից ավելի միջոցառումներ: Վերջինս շնորհակալություն հայտնեց իր պաշտոնակցին   ու ընկերոջը` Հունաստանում տնտեսական դժվարությունների պայմաններում Հայաստանի ռազմական համագործակցությունը բարձր  մակարդակի  վրա պահելու համար։

Հայ- հունական հարաբերությունները  երկար պատմություն ունեն, ասաց գեներալ Միխայիլ Կոստարակոսը՝ ընդգծելով, որ այս  այցն էլ  ևս մեկ անգամ ապացուցում է մեր համագործակցության ռազմավարական մակարդակը։ «Ինչպես Հայասատանի, այնպես էլ Հունաստանի ԶՈՒ-երը   չեն սահմանափակվում սեփական սահմանների անվտագությունն ապահովելու հարցում: Մենք փորձում ենք ապահովել մեր ներկայությունը բոլոր թեժ կետերում։ Որտեղ կան հակամարտություններ, Հայաստանի հետ հանդես ենք գալիս համատեղ առաքելությամբ»,- ասաց հույն գեներալը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button