Միջազգային

Քենիայի մայրաքաղաքում՝ առեւտրի կենտրոնում, փոխհրաձգությունը վերսկսվել է

Քենիայի մայրաքաղաքում՝ Նայրոբիում, ահաբեկիչների կողմից գրավված Westgate առեւտրի կենտրոնում այսօր առավոտյան վերսկսվել է ինտենսիվ փոխհրաձգությունը, ականատեսներին վկայակոչելով հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։ Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ ուժայինները շենքում լիակատար վերահսկողություն են հաստատել։

Քենիայի իրավապահ գերատեսչություններից մեկի աղբյուրը «Ֆրանս պրեսին» հայտնել է, որ կառույցում ամենայն հավանականությամբ դեռ կա մեկ կամ երկու ահաբեկիչ։ Առեւտրի տան հարեւանությամբ այրվում են մի քանի ավտոմեքենաներ։

Շաբաթ օրը «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող  «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինված գորհայինները ներխուժել էին Նայրոբիում իսրայելցի գործարարներին պատկանող Westgate առեւտրի կենտրոն, վերցրել պատանդներ։ Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 62 մարդ, առնվազն 175- ը վիրավորվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button