ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում բացվել է տարածաշրջանի ամենաժամանակակից բժշկական կենտրոնը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտում հանդիսավոր պայմաններում բացվեց հանրապետական հիվանդանոցի նոր շենքը: Իրադարձությունը Արցախում պատմական են համարում մի քանի առումներով: Նախ՝ հին հիվանդանոցը համարյա մեկդարյա պատմություն ունի, նոր շենքի և սարքավուրմների, որակյալ բժշկության մասին մարդիկ երազում էին տասնամյակներ շարունակ, ապա և նորակառույցն իր կառուցվածքային ու ճարտարապետական լուծումներով, բժշկական սարքերի հագեցվածությամբ, ըստ նախագծի հեղինակների, Անդրկովկասի տարածաշրջանում եզակի է։ Հիվանդանոցի բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։

Արցախի հանրապետական հիվանդանոցի հին շենքը շուրջ 75 տարվա պատմություն ունի: Նրա խարխուլ, տարիների ընթացքում նաև ձևափոխված հիվանդասենյակները երկու պատերազմների`Մեծ հայրենականի և Արցախյան գոյապայքարի մարտադաշտերում վիրավորված մարտիկների է ընդունել: Շենքը կրում է ինչպես ժամանակների, այնպես էլ վերջին ռազմական գործողությունների դրոշմը:

Հին, արդեն կոսմետիկ վերանորոգումներին չենթարկվող պատերի և կոմունիկացիաների կողքին ամենաժամանակակից սարքավոումներն իսկ կարծես կորցնում էին իրենց հզորությունը. հոգեբանական ճնշումը հիվանդների վրա ավելի մեծ էր, քան՝ բժշկական մանիպուլյացաինների ազդեցությունը։

Արցախցիներին թե հին հիվանդանոցի շենքային պայմանները, թե բազմաթիվ սարքավորումների, ախտորոշման հնարավորությունների բացակայությունը ստիպում էր դիմել Երևանի բժշկական կենտրոններ։ Այսօր արդեն «Տաշիր գրուպ» ընկերության շնորհիվ՝ տարծաշրջանի ամենահագեցած բժշկական կենտրոններից մեկը գտնվում է Ստեփանակերտում։ Նոր հիվանդանոցի շինարաւոթյան ու կահավորման համար ծասվել է 22 մլն դոլար, այն ունի 10 հազար քառ. մետր օգտակար տարածք։ Հինգ հարկանի շենքում տեղակայված են հոսպիտալը, տարբեր բաժանմունքներ և շտապօգնության կայանը։

Հիմանական խնդիրը, որ այսօր ծառացած է ԼՂՀ և ՀՀ առողջապահական համակարգերի առջև, կադրայինն է։ Նոր հիվանդանոցը գտնվում է հին հիվանդանոցի հարևանությամբ: Այն կապված է «Հայասատն» համահայկական հիմնադրամի շնորհիվ կառուցված նորակառույց պոլիկլինիկայի և ախտորոշման կենտրոնի հետ։ Հարևանությամբ գտնվում են գործող եւ նոր կառուցվող ծննադատունը, իսկ հին հիվանդանոցի տեղում, ըստ նախագծի, զբոսավայր ու կանաչ գոտի կլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button