Միջազգային
Ուկրաինացի դիվանագետը հակադարձում է Ռուսաստանի վարչապետին


Կիևը կարծում է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը հիմք չէ ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի ռեժիմը չեղյալ հայտարարելու համար: Ուկրաինայի արտգործնախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը պատասխանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երեկ արած հայտարարությանը, համաձայն որի Ուկրաինան ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կկորցնի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում առկա առավելությունները, կգործեն նաև որոշակի սահմանափակումներ:
«Ուկրաինան ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասնակիցն է, համաձայնագիրը չեղյալ չի հայտարարվել, ուստի այն չի կարող դադարել գործել Ուկրաինայի նկատմամբ, ասել է Պերեբիյնիսը: