Քաղաքական

Մաքսային միությունը սպառնում է, Եվրամիությունը՝ առաջարկում, ասում է Պարույր Հայրիկյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հունվարի 31-ի կրակոցով սկիզբ դրվեց Հայաստանի ներգրավվմանը Մաքսային միությանը և այն ավարտուն տեսք ստացավ սեպտեմբերի 3-ին»,- այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ կրակոց ասելով նկատի ունենալով իր դեմ մահափորձը։ Նախօրեին դատարանը 14 տարվա ազատազրկման դատապարտել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին։

Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու մեղադրանք առաջադրվել: ԱԻՄ առաջնորդը ծանոթ չէ այդ դատավճռին, քանի որ հիասթափված է գործի ընթացքից: Ըստ նրա՝ դատավճիռը իրեն կհետաքրքեր եթե գործն իրականում ամբողջովին բացահայտվեր։ «Պետք է պարզվեր, որ պատվիրատու կոչվածը վերջին մեկ տարվա ընթացքում խաղացել է երեք միլինոն դոլար, որից 250 հազար դոլարը պարտվել է: Որտեղի՞ց են հայտնվել այդ գումարները մի մարդու մոտ, ով չի աշխատում, բայց ում ավտոմեքենան Հայրիկյանի մեքենայից թանկ արժի»,- նշեց Հայրիկյանը։

Պարույր Հայրիկյանը դեռ հստակ չի որոշել՝ բողոքարկելո՞ւ է  դատավճիռըւ, թե՞ ոչ, բայց եթե բողոքարկի, ապա ոչ մեղադրյալների պատժաչափներն  ավելացնելուն համար։

Դատավճռից անցում կատարելով դեպի Մաքսային միություն՝ Հայրիկյանը նշեց, որ Պուտինը հայտարարել էր,  թե կայսերական պետությանը դեմ հանդես եկող ուժերի նկատմամբ պետք է մեղմ ուժ կիրառվի: Նա իրեն այդ ուժերից մեկն է համարում։ Մաքսային միությունը սպառնում է, ԵՄ-ն՝ առաջարկում, հետևաբար՝ բռնության հիման վրա ստեղծված կամավոր միությունը երկար կյանք ունենալ չի կարող, ասում է Հայրիկյանը։

«Մի անգամ կատակով ասացի, որ հնարավոր է` մի օր Մաքսային միության անդամ մնա միայն Հայաստանը, և անգամ Ռուսաստանը դուրս գա դրա կազմից»։

Back to top button