Միջազգային

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը՝ սեպտեմբերի 27- ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի, Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը Նյու-Յորքում կկայանա սեպտեմբերի 27-ին, տեղեկացրել է ՄԱԿ- գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ գլխավոր քարտուղարը մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել Սիրիայի հարցով միջազգային համաժողովի` «ժնև-2» -ի նախապատրաստման հարցը:

ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղար Մարի Հարֆիի խոսքով սպասվող հանդիպմանը կքննարկվի նաև սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու գործընթացը:

Back to top button