ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Սննդի անվտանգության ծառայությունը չի վերահսկում Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկրված սնունդը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսոթյան նախարար Սերգո Կարապետյանի հունիս 7-ի որոշմամբ չեղյալ համարվեց 2009 թվականին ընդունված որոշումը, ըստ որի՝ արգելվում էր թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի մթերքների ներկրումը։ Կարելի էր ենթադրել, թե մինչ այս Հայաստանի տարածք թուրքական արտադրության ապրանքներ չէին ներկրվում, իսկ հիմա շուկաններում կարող ենք հանդիպել ու գնել հարևան երկրի արտադրության մթերքներ: Սննդամթերքի անվտանգոթյան պետական ծառայության նախկին աշխատակիցը, ով այսօր ղեկավարում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը, հայտարարում է, որ Թուրքիայից ներկրվող սննդամթերքի որակը Հայաստանում անբավարար է վերահսկվում։


«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով վերջին շրջանում պարբերաբար տարբեր հարցազրույցների միջոցով հայտարարում է, որ Սննդամթերի անվտանգության ծառայությունն իր աշխատանքում թերանում է, այսօր փաստեր ներկայացնելով Թուրքիայից և Ադրբեջանից ներկրվող կենդանական ու բուսական մթերքի ներկրման մասին, ասաց, որ  վերջին ամիսներին Թուրքիայից Հայաստան են ներկրվել կիտրոն, մաստակ, պարենային եգիպտացորենի հատիկներ, խմորիչ, որոնցից լաբորատոր ստուգման է ենթարկվել միայն մաստակը, մնացածը չեն ենթարկվել, քանի որ անվտանգության փաստաթղթերը չեն բավարարարել կառավարության որոշման պահանջները:

Պիպոյանի զարմանքը հարուցել է այն փաստը, որ ստուգման ենթարկված ապարանքը հանդիսացել է մաստակը, իսկ խմորիչը, որն օգտագործվում է ամենօրյա և անհրաժեշտ հացամթերքի արտադրության մեջ, լաբորատոր փորձաքննության չի ենթարկվել ու հասել սպառողին և արտադրողին: «Այստեղ կա և օրենսդրրական բացթողում և ՀՀ գյուղնախարարության Սննդի անվտանգության ծառայության կամքի բացակայություն»,- հայտարարում է Պիպոյանը ու նկատում, որ Սննդի անվտանգության պետական ծառայություն է ուղարկվել նամակ-հայտարարություն, թե ինչու ստուգում չեն իրականցվում Թուրքիայից ներկրվող ապրանքների նկատմամբ։

Ծառայությունից պատասխանել են, որ ապրանքները սահմանային հսկողություն անցնում են։ «Երկիր մտած 7 ապարանքից 1-ն է ստուգվել, ասում են կամք ունեն: Նույն սննդամթերքի անվտանգության օրենքի մասին հավելվածում ծառայությանը տրված է լիազորություն՝ իրականացնել հսկիչ գնում, այսիքն՝ կարող են գնալ խանութից գնել նույն ապրանքը և լաբորատոր փորձաքննության ենթարկել, և շեղումներ հայտնաբերելուց հետո, սահմանափակել տվյալ ապարնքի իրացումը»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։

Տեսչության պարզաբանումը Պիպոյանը փակուղի է գնահատում։ Նույն հարցի շուրջ պարզաբանմամբ հանդես է եկել նաեւ գյուղնախարարությունը, որում ասված էր, որ մինչ այս որոշումը չեղյալ համարելը, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան շարունակվում էր փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների միջոցով։

«Գյուղնախարարությունը փաստացի ասում է, որ Հայաստան է մտել կեղծ փաստաթղթերով ապրանք։ Այդ դեպքում՝ ի՞նչ է անում սահմանի վրա հսկողոթյուն իրականացնող մարմինը»,- հարցնում է սպառողների իրավունքների պաշտպանը։ Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ՀՀ ներկրվող մթերքերի անվտանգության համար.  Բաբկեն Պիպոյանը նշեց` Սննդի անվտանգոթւյան պետական ծառայությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button