Մշակույթ

Թաղային հեղինակությունները մխրճվել են քաղաքականության մեջ. Վարդան Պետրոսյանը կշարունակի «Ամեն երկուշաբթի»- ն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/240913Petrosyan.mp3
Ամառային արձակուրդներին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական  թատրոնում, հոկտեմբերի մեկից արդեն Գաբրիել Սունդուկյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնում «Ամեն երկուշաբթի» դերասան Վարդան Պետրոսյանը կներկայացնի մեր իրականությունը երգիծանքի հայելու մեջ։ Ներկայացման ընթացքում դերասանը գովում է մեր այն երիտասարդությանը, ովքեր համառորեն պայքարում էին  ուղեվարձերի թանկացման դեմ։ «Ես հպարտ եմ այդ երիտասարդներով և հիմա էլ եմ ասում, որ չեն վախենում և պայքարի են դուրս  եկել»։

Այսօր թաղային հեղինակությունները մխրճվել են քաղաքականության մեջ և  գրավում են հաղթող դիրքեր, նկատեց դերասանը` օրինակ բերելով ավագանին, որը ձեւավորվեց թաղային հեղինակությունների շնորհիվ։ Անդրադառնալով Հայաստանում օր օրի նկատվող թանկացումներին` դերասանը նշեց, որ  թեև ամբողջ աշխարհում թանկացումներ լինում են, սակայն մեր երկրում դա կատարվում է անխղճորեն։

Իսկ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին խոսելով՝ հիշեց դարասկիզբը, երբ Արևմտյան Հայսատանում և այստեղ բոլորն անընդհատ կողմնորոշվում էին կամ Ռուսաստան, կամ  Եվրոպա,  այն պարագայում,  երբ ուսումնասիրելով պատմությունը` նկատում ես, որ  երկուսն էլ Հայաստանին միայն խաղացրել են։ 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button