Հասարակություն

Ապագա մանկավարժների ավանդական երդումը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել նրա անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը: Տոնական մթնոլորտն ու ուսանողների ոգևորությունը համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը պայմանավորում է իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ պատասխանատվության գիտակցությամբ։

Համալսարանն իր 91- ամյա պատմության մեջ ունենալով ավելի քանի 100 հազար շրջանավարտ, այս տարի ընդունել է ևս 1300 ուսանող, անցյալ տարվա 1400-ի դիմաց: Եթե այս ուսանողներն ընդունվել են մանկավարժական համալսարան, ուրեմն պարտավոր են գիտակցել նաև իրենց առաքելությունը, այն է՝ ստացած գիտելիքները փոխանցեն մատաղ սերնդին, նկատեց համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։

Շնորհավորելով ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ մանկավարժական համալսարանն այսօր բավականին լուրջ և պատասխանատու ժամանակաշրջան է ապրում, որի հաջողության համար պատասխանատու են ինչպես պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ ուսանողները։

Նշենք, որ մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողության ավանդույթը ձևավորվել է բուհի հիմնադրման առաջին իսկ օրվանից։

Կարդացեք նաև
Close
Back to top button