Միջազգային

Այսօր կկայանա Իրանի եւ «Մեծ վեցյակի» ԱԳ նախարարների հանդիպումը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ  վարվող բանակցությունների ընթացքում հինգշաբթի Նյու-Յորքում ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Իրանի նոր արտաքին գործերի նախարարի հետ: Տեղակացվում է, որ Ջոն Քերրին և Մոհամադ Ջավադ Զարիֆը կմասնակցեն այդ բանակցություններին Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտգործնախարարների հետ միասին:

Սա 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր ԱՄՆ-ի և Իրանի բաձրաստիճան պաշտոնյանների առաջին անձնական հանդիպումը կլինի: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սպասվում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ելույթը: Սպիտակ տունը չի բացառում, որ անձնական հանդիպում ունենան նաև Իրանի և ԱՄՆ նախագահները:

Ցուցադրել ավելի
Back to top button