ԱՄՆ նախագահն այսօր ՄԱԿ- ում կխոսի Մերձավոր Արեւելքի մասին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է այսօր հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ նախագահի ելույթը հիմնականում նվիրված կլինի Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին, տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։
«Նախագահը կխոսի Սիրիայի մասին: Կշարունակի պնդել հստակ դիվանագիտական գործընթացի հարցում, որպեսզի քիմիական զենքը հանձնվի միջազգային վերահսկողությանը և արդյունքում ոչնչացվի: Կանդրադառնա նաև Անվտանգության խորհրդի բանաձևին»,-ասել է Ռոդսը։
ԱՄՆ-ը ձգտում է հասնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադրող բանաձևի ընդունմանը, որը միջազգային այդ կառույցի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն նախատեսում է ուժային գործողություններ, եթե սիրիական իշխանությունները չիրականացնեն ընդունված որոշումը: Ռուսաստանը, որը համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից մեկը և վետոյի իրավունք ունի, հայտարարել է, որ դեմ է նման բանաձևի ընդունմանը։