Միջազգային

Քենիայում ահաբեկչական ողբերգությունը մոտենում է ավարտին

Քանիայի մայրաքաղաքում Westgate առեւտր տունը շաբաթ օրը գրաված «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբի դեմ գործողությունները մոտենում են ավարտին։ Այսօր առավոտյան պատանդների մեծ մասին հաջողվել է ազատ արձակել։ Ահաբեկիչների ձեռքում մոտ 10 մարդ կա։ Իսրայելցի գործարարներին պատկանող կենտրոնի մեծ մասն այժմ գտնվում է քենիական բանակի հսկողության տակ։ Շենքը գրաված ահաբեկիչների ստույգ թիվը մինչ այժմ էլ հայտնի չէ, մոտավորապես 10- 15 հոգու մասին է խովում։ Նրանք գրավել են առեւտրի տունը՝ սպանելով 68 մարդու, տասնյակների՝ պահանդ վերցրել։

Ահաբեկչական գործողության զոհ են դարձել նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի, ՀԱՀ- ի, Ավստրալիայի քաղաքացիները։ Զոհվել է նաեւ նախագահ Կենիաթի մերձավոր ազգականն իր հարսնացուի հետ։

Քենիայի հատուկ ծառայություններին ահաբեկիչների դեմ պայքարում օգնում են ԱՄՆ ՀԴԲ- ի եւ Իսրայելի հակաահաբեկչական ծառայությունների աշխատակիցները։

Ցուցադրել ավելի
Back to top button