Միջազգային

Սիրիայի իշխանությունները չեն բանակցի «Ալ Կաիդայի» հետ

«Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապված խմբավորումները տեղ չունեն Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի բանակցությունների սեղանի շուրջ, ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի, ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը:

Մեկդադը նշել է, որ ծայրահեղականները գերակշռող են հակակառավարական ուժերում: «Արևմտյան որոշ երկրներ դժվարանում են հայտարարել, որ «Ալ Կաիդան» ու դրա ճյուղավորումները Սիրիայում ամենուր են և «չափավոր» ընդդիմադիրներ չկան»,- ասել է նա:

Back to top button