Վերլուծական

Ո՞րն է Հայաստանի դերը աշխարհաքաղաքական իրողություններում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/230913syria.mp3
Աշխարհաքաղաքական իրողություններն ասում են, որ լինենք ՌԴ հետ,  համոզված է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Այն, ինչ ուզում են անել ծայրահեղականները Սիրիայում, այնուհետև Ռուսաստանում և Չինաստանում, ստիպում են Հայաստանին մոտ լինել Ռուսաստանի հետ, քանի որ որևէ այլ կառույց կամ երկիր մեզ չի օգնի, կարծում է դիվանագետը:

Ռուսաստանը փոխում է իր աշխարհաքաղաքական հայեցակարգը և այսօր գլխավոր առաջնահերթությունը Մոսկվայի համար ԱՊՀ-ն է, Եվրոպան և ԱՄՆ- ը։ Նախկինում, սակայն, հստակ էր` ՌԴ-ի գլխավոր հակառակորդը ԱՄՆ-ն էր:  Աշխարհը գնում է ինտեգրման ճանապարհով և Հայաստանը պետք է շարժի գերտերությունների հետաքրքրությունը։

Ի վերջո՝ պետք է որոշել, թե ում հետ ես, հակադրվեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը. Բացի դա՝  միանգամայն անհայտ է, թե ինչ է նախատեսվում ՄՄ-ը միանալու Հայաստանի որոշումից հետո: «Մենք միշտ հաջողություն ենք գրանցել, երբ հույսներս մեզ վրա ենք դրել»,- ասաց կառավարման փորձագետը։

Որն է այն գինը, որ պետք է վճարի Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշման պարագայում, պարզ չէ, ինչն անհանգստություն ու վախ է առաջացնում, շարունակեց փորձագետը։ Նրա կարծիքով՝ ճակատագրական որոշումներ ընդունող ու վճռորոշ հայտարարություններ անող պաշտոնյաները պետք է նաև պատասխան տան:  Նա հիցրեց, թե ինչպես էին օրինակ շատերը խոսում, որ Սիրիայում պետք է լինի հայ համայնք։ Արդյունքում՝ նրա խոսքով՝ այսօր 30 հազար հայ Սիրիայում պատանդի վիճակում է։

Սիրիայում տիրող իրավիճակը մտահոգիչ է այնքանով, որ երեք տասնյակի հասնող հայեր վտանգի մեջ են հայտնվել, բայցի դա՝ տարածքորեն մոտ է մեզ: Արման Նավասարդյանի ձևակերպմամբ՝ նախկինում  փափուկ պատերազմ էր, այսօր Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ ու վերջը չի երևում։

Ցուցադրել ավելի
Back to top button