Հասարակություն

Մեկնարկեց ինֆորմացիոն տեխնոլոգիաներին նվիրված գիտաժողովը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/230913computer.mp3
Այսօր մեկնարկել է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ>> 9-րդ միջազգային գիտաժողովը։ Այն անցկացվում է 1997 թվականից 2 տարին մեկ։ Նպատակն է նպաստել միջազգային հետազոտողների միջև գիտական գաղափարների լայն մասշտաբով փոխանակմանը: Այն նաև մասնակիցներին հնարավորություն է տալիս միմյանց հետ շփվելու, ներկայացնելու վերջին հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև կիսելու իրենց բազմաբնույթ փորձը կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:

Այս տարի գիտաժողովին մասնակցում են ավելի քանի 60 գիտնականներ աշխարհի 14 երկրներից։ Ինչպես նշեց ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը գիտաժողովի ամենամեծ հաջողությունը միջազգային ճանաչում ստանալն է և այն, որ այսօր աշխարհի տարբեր երկների շատ գիտնականներ իրենց պարտքն են համարում մասնակցել այս գիտաժողովին արդեն իսկ նշանակում է, որ այն ծառայում է իր նպատակին։

Էստոնիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Էնն Թեուգուն առաջին անգամ է մասնակցում «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» գիտաժողովին, բայց արդեն իսկ զգալի հետաքրքրված է, քանի որ վստահ է, իր համար թեմայի վերաբերյալ նորանոր բացահայտումներ է անելու։ «Ակնկալում եմ գիտական նոր տեղեկատվություն ստանալ, քանի որ դատելով ծրագրից այն շատ հետաքրքիր կլինի ինձ համար: Եվ հետո, սա շփման և փորձի փոխանակման լավ հնարավորություն է»։

Ողջունելով «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» 9-րդ միջազգային գիտաժողովի անցկացումը` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այն նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։

Ցուցադրել ավելի
Back to top button