ԿարևորՔաղաքական

Հայ- վրացական հարաբերությունները պայծառ կլինեն՝ անկախ, թե որ միությունում իրենք կլինեն, ասում է Սահակաշվիլիի խորհրդականը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Վրաստանը ԵՄ հետ կստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ Ասոցացման համաձայնագիրը: Այն մեծ ազդեցություն կթողնի Վրաստանի ժողովրդի առօրյա կյանքի վրա և երկիրը կմոտեցնի Եվրամիությանը, համոզված է Վրաստանի նախագահի խորհդրական Վան Բայբուրդը։ «Այս համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանում կփոխվի տնտեսական միջավայրը, բիզնես միջավայրը կլինի այնքան հրապուրիչ, որ Հայաստանից կամ այլ երկրից կցանկանան գալ այստեղ դնելու իրենց բիզնեսը»,- ասում է նա։

Եվրամիության ու Եվրասիական միության միջև տարբերությունը շատ մեծ է. վերջինս քաղաքական կառույց է, որի հետ Վրաստանի համագործակցությունն անհնար է. Վրաստանի ու Ռուսատանի միջև որևէ բանկացություններում առաջին հարցը տարածքների վերադարձին է վերաբերելու, ասաց Վան Բայբուրդը։ Միևնույն ժամանակ նշեց, որ պարզ է՝ Հայաստանն ունի իր շահերը և պետք է անի ամեն ինչ, որպեսզի նորմալ հարաբերություններ ունենա Ռուսատանի հետ:

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը ըմբռնումով են մոտենում նաև Վրաստանի ներկա իշխանությունները: «Վրաստանն իր ընտրությունն արդեն արել է` դեպի ԵՄ և ՆԱՏՕ և դրան ոչ մի այլընտրանք չկա: Իսկ Հայաստանը սուվերեն պետություն է, ունի իր սուվերեն հետաքրությունները , որոնք մենք հարգում ենք»,- ասում է վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեշվիլին։

Եվրամիության, թե՝ Եվրասիական միության կազմում կլինեն երկու հարևան երկրները, միևնույնն է՝ նրանց հարբերություններում վատթարացում չի լինելու, իր հերթին վստահեցնում է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը։ «Ես ուզում եմ, որ Մայր հայրենիքս լինի հզոր՝ Վրաստանի հետ. մենք այլ ելք չունենք։ Հայ-վրացական հարաբերությունները ունեն պայծառ ապագա անկախ նրանից, թե որ միությունում կլինեն նրանք։ Նրանք երկվորյակների պես իրար են ձգում, որվհետև գիտեն ամենահարազատներն են»,- ասում է Բայբուրդը։

Ցուցադրել ավելի
Back to top button