ՏնտեսականՔաղաքական

Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ Շանհայի համագործակցության կազմակերպությունում

Հայաստանի նախագահը ՀԱՊԿ անդամ երկրներին խնդրել է աջակցել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ Նա հաստատել է մեր հանրապետության շահագրգռվածությունը այս կազմակերպության գործունեության նկատմամբ, որը, Սերժ Սարգսյանի գնահահմամբ, կարեւոր ներդրում է բերում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանն ու Պակիստանը։

Back to top button