ԿարևորՔաղաքական

Կարգավորում համազգային երկխոսության հիման վրա. Հայաստանը պաշտպանում է Սիրիայի հարցով Ռուսաստանի ջանքերը

Հայաստանի նախագահը Սոչիում անցկացվող ՀԱՊԿ գագաթաժողովում հաստատել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման աջակցությունը, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներից աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը լինելով, հաշվի առնելով Սիրիայում բազմահազար համանքի գոյությունը, ավելի սուր է ընկալում Կովկասյան տարածաշրջանի համար բոլոր վտանգներն ու սպառնալիքները»,- գագաթաժողովում ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանը Սիրիայում հակամարտության առաջին օրերից հանդես է գալիս համազգային երկխոսության հիման վրա խաղաղ կարգավորման օգտին։ «Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք սիրիական հակամարտության կարգավորման ռուս- ամերիկյան պայմանավորվածությունները»,- ասել է նա։

ՀԱՊԿ գագաթաժողովն այսօր հայտարարություն է ընդունել Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ արտաքին ագրեսիայի անթույլատրելիությունը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ՀԱԿՊ անդամ երկրները միակամ են, որ Սիրիայի շուրջ իրավիճակը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով։ Ցանկացած արտաքին ուժային գործողությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ՄԱԿ- ի կանոնադրության լեզվով ասած՝ ագրեսիա»,- Վլ. Պուտինի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը կբերի Սիրիայում իրավիճակի հետագա ապակայունացման, ինչպես նաեւ  բացասական ազդեցություն կունենա ՊԱՊԿ պատասխանատվության գոտում։ «Երախտապարտ ենք ՀԱՊԿ գործընկերներին՝ ճգնաժամի խաղաղ կարգավորման Ռուսաստանի ջանքերին աջակցելու, սիրիական քիմիական զենքի նկատմամբ ռուս- ամերիկյան առաջարկությունները պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

Նա հատկապես ընդգծել է Սիրիայում բռնությունները դադարեցնելու բոլոր հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտության մասին՝ այս երկրի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու համար։ «Հենց նման համաձայնեցված դիրքորոշում է ամրագրված ՀԱՊԿ երկրների հայտարարության մեջ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Back to top button