ԿարևորՄիջազգային

Իրանն ու Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայի հարցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայն են Սիրայում բարեփոխումներ իրականացնելու և ահաբեկչությունը դադարեցնելու անհրաժեշտության հարցում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան նույն դիրքորոշումն ունեն ահաբեկչության հարցում և կարծում են, որ ժողովրդավական բարեփոխումները կլուծեն սիրիական խնդիրը»,- հայտարարել է Լարիջանին Իրանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջամիլ Չիչեքի հետ բանակցություններից հետո:

Լարիջանին նաև ասել է, որ Իրանի, Իրաքի և Թուրքիայի ներկայացուցիչները համաձայնություն են հայտնել սիրիական ճգնաժամին քաղաքական լուծումներ գտնելու հարցում և հույս են հայտնել, որ Չիչեքի այցը կնպաստի տարածաշրջաննային խնդիրների կարգավորմանը: Նշենք, որ Իրան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի խորհրդարանի նախագահը նախօրեին հանդիպել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button