Միջազգային

Իրանի նախագահի հետ Նյու Յորք կմեկնի նաեւ նավթի նախարարը

Միացյալ Նահագներ այցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանիին կուղեկցի այդ երկրի նավթի նախարար Բիժան  Նամդար Զանգանեն, տեղեկացնում է «Մեհր» գործակալությունը: Նախարարը ծրագրում է հանդիպել նավթ գնող երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանը պատրաստվում է փոխել իր նավթային պայմանագրերը, դրանք ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ընկերությունների համար: Իրանը ֆինանսական ռեսուրսների խիստ կարիք ունի և խոշոր նախագծերի համար չի կարողանում մեծ միջոցներ տրամադրել էներգետիկ ոլորտին: Դրանց իրականացման համար անհրաժեշտ են հայրենական և օտարերկրյա մասնավոր ընկերությունների ներդրումները:

ԱՄՆ-ը և Եվրամիությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, որոնք վերաբերում են  նավթի արտահանման  ոլորտին և բանկային համակարգին: Իրանի նախագահը ծրագրում է սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում ելույթ ունենալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Ցուցադրել ավելի
Back to top button