Մշակույթ
Գտնվել է ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի որմնանկարը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նկարիչ Կամո Սահակյանի՝ Կամսարի օգնությամբ Անահիտ Կորյունը տեղեկություններ է հավաքում եւ պարզում, որ հանգստյան տունն այսօր զորամասի է վերածվել։ Ուղեւորվում են Իջևանի Այգեհովիտ գյուղ, որտեղ էլ հայտնաբերեում են անվնաս, հրաշալի վիճակում գտնվող որմնանկարը։
Հրամանատարի հետ զրույցում պարզվել է, որ զորամասի տարածքը սեփականաշնորհված է, զորամասն առաջիկայում կտեղափոխվի իսկ շենքը կվերակառուցվի և ինչպես նախկինում կգործի որպես հանգստյան տուն: Հենց է այս տեղեկությունն էլ լուրջ մտահոգություն է ծնել։ Նա ցանկանում է, որ սեփականատերը տեղյակ լինի, որ այստեղ է գտնվում ժողովրդական նկարչի միակ որմնանկարը։