Արցախում սիրիահայերի նոր հոսքի են սպասում


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/230913LXH.mp3
Արցախում սիրահայերի նոր հոսքի են սպասում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ նվիրատուների հետ հանդիպմանն այսօր հայտարաել է վարչապետ Արա Հարությունյանը: Լոս Անջելեսից և ԱՄՆ այլ շրջաններից Արցախ ժամանած բարերաները առաջիկա օրերի ընթացքում ծանոթանալու են հայկական երկրորդ հանրապետությունում իրականացվող ծրագրերին։
Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի խոսքով՝ բարերարների խումբն Արցախում է տարեկան շրջագայության շրջանակներում: Առաջին հուզող հարցերը ամերիկահայերն ուղղեցին վարչապետ Արա Հարությունյանին, հետաքրքրվեցին սիրահայերի ճակատագրով:
Նրանք ովքեր վերջին տարվա ընթացքում են եկել Արցախ` հարավային թևում են. հողագործությամբ են զբաղվում` ինչպես ավելի վաղ այդտեղ հաստատված սիրահայ ընտանիքները:Պետությունը ստանձնել է նրանց կեցավայրի, ապրուստի, տնտեսութայն աղբյուրի ստեղծման հոգսը:Այդ ամենը մինչև 50 հազար դոլար կարող է պահանջել, վերաբնակեցվող ընտանիքից ու նրա վիճակից ելնելով: Բարերաների բարձրաձայնած թիվը հաստատաեց վարչապետը:
Հիմա Արցախում սիրահայերի նոր հոսքի են սպասում: Նորեկներին պիտի փորձեն տեղավորել Արցախի մյուս շրջաններում, այն գյուղերում, որտեղ ազատ տներ կան: Արա Հարությունյանը ցրեց ամերիկահայերի կասկածները Արցախի հանրապետության և ազատագրված շրջանների ճակատագրի հանդեպ, որ նրանք չթաքցրին` առաջացել է ԼՂՀ արտգործնախարարի հայտնի հարցազրույցից հետո:
ԼՂՀ ժողովուրդը և ներկայիս իշխանությունը Արցախի ապագան պատկերացնում է ազատ և անկախ ու փաստացի սահմաններում, դրա առհավատչյան`այն բազմամիլիոնանոց ծրագրերն են, որ իրականացվում են նաև ազատագրված տարածքներում, ասաց Արա Հարությունայնը` պատմելով դրանցից մի քանիսի մասին:
Երկուսին` Մարտակերտ- Վարդենիս մայրուղու շինարարությանը և ազգային վիճակախաղին մասնակցելու առաջարկ ունեն նաև սփյուռքահայերը: