ԿարևորՀասարակություն

Յու. Խաչատուրով. Անկախությունը մեր մանուկն էր, որին պաշտպանել ենք, պահպանել ենք եւ մեծացնում եւ նոր ուժ ենք տալիս նրան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ազատամարտիկներ, զինվորականներ, բարձրաստիճան հյուրեր, պաշտպանության նախարարությունում հանդիսավոր նիստ է։ ՀՀ նախագահի հրամանագրերով եւ պաշտպանության նախարար հրամաններով Անկախության 22- ամյակի աթռիվ Հայրենիքն մատուսած ծառայությունների համար  պարգևատրում են  հուշամեդալներով և պատվոգրերով։

«Սա ազատ եւ անկախ զարգացման ճանապարհի դժվարին ուղի էր, որ անցել է պատերազմի արահետներով՝ նահանջի եւ հակահարձակման միջոցով, Ասկերանի եւ Մարակերտի դժվարին մարտերում, թիկունքում ունենալով Ստեփանակերտը կորցնելու վտանգը, ինչպես նաեւ հակառակորդի հաձակման փորձի դիմագրավումը հյուսիսային սահմանում, Լաչինի մարդասիրական միջանցքի ստեղծումը, որն ի վերջո բերեց Արցախի շուրջն անվտանգության գոտու ձեւավորմանը։ Դրանից մինչեւ այժմ մենք ոչ մի քայլ չենք նահանջել, այլ ամրապնդել ենք այն եւ դարձրել անխորտակելի։ Անկախությունը մեր մանուկն էր, որին պաշտպանել ենք, պահպանել ենք եւ մեծացնում եւ նոր ուժ ենք  տալիս նրան»,- շնորհավորելով պարգեւատրվածներին այսաց ԶՈւ գլխավոր շտաբի հետ Յուրի Խաչատուրովը։

Back to top button