Հասարակություն

Եռաբլուրը հաղթած զինվորների զորամասն է, ասում է Դուշման Վարդանի քույրը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/210913women.mp3
Անկախության շեմին ոտք դրեցինք երբ մեր երկրի մեծ մասը տարերային աղետից քանդված ու ավերված էր, երբ բազմաթիվ զոհեր ունեինք, երբ հայ ազգը դեռ սգում էր իր անմեղ զոհերի համար ու կանգնած էինք պատերազմի շեմին, հիշում է «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հկ ղեկավար Աիդա Սերոբյանը: Ազգովի կանգնեցինք ազատության հրապարակում գիշեր ու ցերեկ և «այո» ասացինք այսօրվա անկախությանը: Հայ ազգը արդեն 4 անգամ կերտել է իր անկախությունը տարբեր դարաշրջաններում և մենք այժմ գիտենք, որ անկախությունը նվեր չեն տալիս, այն պետք է ձեռք բերես հզոր բազկի ուժով ու պահես ատամներով, ասում է նա։

Գարեգին Նժդեհի անվան համար 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Դուշման Վարդանի քույր  Արմինե Ստեփանյանն առավոտյան Եռաբլուրում էր, ուր, ըստ նրա, պետք է գնալ ցանկացած տոնակատարությունից առաջ, քանի որ այն հաղթած զինվորների զորամաս է։ Աիդա Սերոբյանի համար անկախության ամենակարևոր դասը անցյալի սխալներն ուղղելն ու այլևս չկրկնելն է։ Այս առումով մեր պետությունն էլ ունի սխալներ, որոնք պետք է ուղղի: Դրանցից մեկը ազատամարտիների նկատմամբ ուշադրությունն է: Աիդա Սերոբյանը կցանկանար, որ  այսօր ազատամարտիկներն ավելի շատ գնահատված լինեին։

Կարդացեք նաև
Close
Back to top button