Միջազգային

Սիրիայի հարցով ՄԱԿ- ի ԱԽ որոշումը՝ հաջորդ շաբաթ

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կարողանա հաջորդ շաբաթ որոշում ընդունել Սիրիայի քիմիական զենքի հարցում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: «Սիրիական քիմիական զենքի ոչնչացումը խաղաղ ճանապարհով հնարավոր է: Այդ հնարավորությունը կորոշվի ՄԱԿ-ի վճռականությամբ հետևել այն համաձայնագրին, որը Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հասել են Ժնևում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կասկած էր հայտնել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչև շաբաթվա ավարտը կարող է Սիրիային վերաբերող բանաձևը քվեարկության դնել:

Ցուցադրել ավելի
Back to top button