ԿարևորՀասարակություն

Սիրիահայերը պիտի համակերպվեն հայաստանյան աշխատավարձերին, ասում է ՄԱԿ- ի պաշտոնյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2013 թ սեպտեմբերի 1- ի պաշտոնական տվյալներով՝ Երևանում աշխատանք է փնտրում 19899 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝  մայրաքաղաքում աշխատանք փնտրողների թիվը նվազել է 14.1 տոկոսով:  Վերջին տարիներին Երևանում, և ոչ միայն,  աշխատանք փնտրողների շարքերը համալրեցին նաև սիրիահայերը: Վերջիններիս այս հարցում օգնելու նպատակով  ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն ու  Զբաղվածություն պետական ծառայաությունը այսօր Երևանում՝ Հյուսիսային պողոտայում աշխատանքի տոնավաճառ են կազմակերպել:

Հաշվապահ,. մանկավարժ,վաճառող, վարորդ, բուժքույր, տնտեսագետ. մայրաքաղաք Երևանում հիմնականում այս մասնագիտությունների տեր մարդիկ են աշխատանք փնտրում: Վերջին տարիներին Երևանում, և ոչ միայն,  գործազուրկների շարքերը համալրեցին նաև սիրիահայերը:  29-ամյա Սարգիսը  մասնագիտությամբ տնտեսագետ է, արդեն ութ ամիս է Հայաստանում է,  ութ ամիս էլ աշխատանք է փնտրում: Սիրիայում հինգ տարի աշխատել է բանկային  համակարգում, Երևանում էլ է ցանկանում աշխատանք գտնել, Երևանում գործող շուրջ 22  բանկից 20-ին դիմել է.  արձագանքել են երկուսը միայն: Մերժումների պատճառներից մեկն էլ հայերենի ոչ լավ իմացությունն է։

Ընդհանուր առմամբ՝ դժվար է սիրիահայերի համար Հայաստանում  աշխատանք գտնելը,  վերջիններս հիմնականում հմտացած են տարբեր բիզնեսների մեջ: Այստեղ նրանց  առաջարկվող  ցածր աշխատավարձն է ցածր, ասում է  է ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության ծրագրային բաժնի ավագ պաշտոնյա Նվեր Սարգսյանը։ «Քանի որ մեր երկրի աշխատավարձը շատ ցածր է, իսկ նրանց մեծ մասը չունի այստեղ սեփական բնակարան, վարձով է բնակվում, աշխատավարձը չի բավարարում տան վարձի վճարման համար»,- ասում է։

ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունը  տարբեր միջոցներով աջակցում է սիրահայերին: Հերթական ծրագրի ենթաբաժիններից մեկը աշխատանքի տեղավորման հավաստագրի տրամադրումն է մասնավոր կազմակերպություններին:   Մեկ հավաստագրի արժեքը 90 հազար դրամ է, ասում է ՄԱԿ փախստականների փերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը՝ հավելելով. «արդեն շուրջ տասը սիրիահայ աշխատանք է գտել այս ծրագրի շրջանակներում»։

Լեզվի հետ կապված խնդիրների առջև սիրիահայերը նույնպես կանգնում են: Երբեմն, սակայն, արևելահայերենին փայլուն տիրապետողներն էլ , ինչպես զրուցակիցս, ամիսներ շարունակ չի կարողանում աշխատանք գտնել:  Մասնագիտությամբ հաշվապահ, ուսուցչուհի 38-ամյա Անահիտ Իսախանյանը բազմաթիվ դռներ է ծեծել, սակայն, առայժմ որևէ աշխատանք չի գտել։ Սիրիայի դպրոցներից մեկում յոթ տարի արևմտահայերեն ու աշխարհագրություն դասավանդած ուսուցչուհին  աշխատանք է փնտրում նաև Երևանի դպրոցներում, ավելի կոնկրետ՝  դիմել է Երրորդ գյուղում գտնվող  108 դպրոց: Հենց այդ փնտրտուքների ճանապարհին էլ պարզել է, որ  քննություն պետք է հանձնի. օրը նշանակված է, ներկայացված հարցաշարի հետ ծանոթացել է ու եկել այն համոզման, որ դրանց կարող են պատասխանել միայն 10- 15 ուսուցիչ։

ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը նկատում է՝  սիրիահայերը  պետք է համաձայնեն այն առաջարկներին, որոնք ներկայացնում են գործատուները։ «Վերջնականապես պետք է որ համաձայնեն, քանի որ ընտրությունը չեղածի ու ինչ-որ մի բանի մեջ է։ Ինձ թվում է կհամաձայնեն, որովհետև լինելով այստեղ արդեն մի տարուց ավելի, եղած ռեսուրսները վերջացել են, սպառել են հավաքած գումարները, և նրանց մոտ անելիանելի վիճակ է: Ես կուզեի, որ մեր երկիրն ավելի լավ հնարավորություններ ընձեռեր սիրիահայերին, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Մեր երկրի բնակչությունը նույն այդ աշխատավարձով է աշխատում»։

Ցուցադրել ավելի
Back to top button